Անհետ կորած համարվող 14-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Պարեկային ծառայության ավտոմեքենա. Արխիվային լուսանկար
Նանար Մուրադյանը հայտնաբերվել է Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի տներից մեկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Ոստիկանությունը հայտնաբերել է 14-ամյա աղջկան, որը որոնվում էր, տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։
Հայտնել էինք, որ ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2008 թվականին ծնված Նանար Մուրադյանը: Աղջիկը փետրվարի 11-ին դուրս էր եկել տնից ու չէր վերադարձել:
Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 13-ին, ժամը 20։20-ին, Նանար Մուրադյանը հայտնաբերվել է Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի տներից մեկում: Նա ներկայացվել է ոստիկանության Կոտայքի բաժին, ապա՝ Աբովյանի քննչական բաժին։