ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Թուրքիայի իշխանությունները մերժել են փրկարարների երկրորդ խմբին ուղարկելու` Ֆիլիպինների առաջարկը։ Այս մասին հայտարարել է Ֆիլիպինների քաղպաշտպանության վարչության ներկայացուցիչ Բեռնարդո Ալեխանդրո Ռաֆաելիտոն։
«Մենք տեղեկություն ենք ստացել, որ թուրքական կառավարությունը չի ընդունի մեր փրկարարների երկրորդ խմբին», – տեղի Inquirer թերթի փոխանցմամբ` նշել է Ալեխանդրոն։
Թուրքիայի մերժման պատճառն այն է, որ ողջ մնացածների որոնման համար կրիտիկական 72 ժամն արդեն անցել է։ Հենց այդ ժամանակահատվածն է բոլորից բարենպաստ համարվումփրկարարական գործողությունների համար։
«Մեզ հայտնել են, որ փրկելու ժամանակն արդեն անցել է, ողջ մնացածներ էլ գրեթե չեն մնացել», – պարզաբանել է Ալեխանդրոն։
Թերթի տվյալներով` 82 ֆիլիպինցի կամավոր արդեն չորրորդ օրն է` Թուրքիայում որոնողափրկարարական գործողություններ են իրականացնում։
Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 31 643-ի։
Երկրաշարժի հետևանքով ավերածություններ են եղել նաև Սիրիայում։