https://arm.sputniknews.ru/20230213/turqian-hrazharvel-e-filipinneric-yndunel-prkararneri-erkrvord-khmbin-55273126.html
Թուրքիան հրաժարվել է Ֆիլիպիններից ընդունել փրկարարների երկրորդ խմբին
Թուրքիան հրաժարվել է Ֆիլիպիններից ընդունել փրկարարների երկրորդ խմբին
Sputnik Արմենիա
Մերժման պատճառն այն է, որ երկրաշարժից հետո կրիտիկական 72 ժամն արդեն անցել է։ 13.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-13T18:16+0400
2023-02-13T18:16+0400
2023-02-13T18:17+0400
թուրքիա
երկրաշարժ
զոհ
ֆինլանդիա
փրկարար
ռեջեփ թայիփ էրդողան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/06/54944537_0:0:1600:901_1920x0_80_0_0_1e9f058dc52b4a93df5027899a0f7d0f.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Թուրքիայի իշխանությունները մերժել են փրկարարների երկրորդ խմբին ուղարկելու` Ֆիլիպինների առաջարկը։ Այս մասին հայտարարել է Ֆիլիպինների քաղպաշտպանության վարչության ներկայացուցիչ Բեռնարդո Ալեխանդրո Ռաֆաելիտոն։Թուրքիայի մերժման պատճառն այն է, որ ողջ մնացածների որոնման համար կրիտիկական 72 ժամն արդեն անցել է։ Հենց այդ ժամանակահատվածն է բոլորից բարենպաստ համարվումփրկարարական գործողությունների համար։«Մեզ հայտնել են, որ փրկելու ժամանակն արդեն անցել է, ողջ մնացածներ էլ գրեթե չեն մնացել», – պարզաբանել է Ալեխանդրոն։Թերթի տվյալներով` 82 ֆիլիպինցի կամավոր արդեն չորրորդ օրն է` Թուրքիայում որոնողափրկարարական գործողություններ են իրականացնում։Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 31 643-ի։Երկրաշարժի հետևանքով ավերածություններ են եղել նաև Սիրիայում։Թուրքիայում երկրաշարժից գրեթե մեկ շաբաթ անց տղամարդու են փրկել փլատակների տակից. տեսանյութ
թուրքիա
ֆինլանդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/06/54944537_177:0:1600:1067_1920x0_80_0_0_1be2d234cab26916b4fd88f348433348.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, երկրաշարժ, զոհ, ֆինլանդիա, փրկարար, ռեջեփ թայիփ էրդողան
թուրքիա, երկրաշարժ, զոհ, ֆինլանդիա, փրկարար, ռեջեփ թայիփ էրդողան
Թուրքիան հրաժարվել է Ֆիլիպիններից ընդունել փրկարարների երկրորդ խմբին
18:16 13.02.2023 (Թարմացված է: 18:17 13.02.2023) Մերժման պատճառն այն է, որ երկրաշարժից հետո կրիտիկական 72 ժամն արդեն անցել է։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Թուրքիայի իշխանությունները մերժել են փրկարարների երկրորդ խմբին ուղարկելու` Ֆիլիպինների առաջարկը։ Այս մասին հայտարարել է Ֆիլիպինների քաղպաշտպանության վարչության ներկայացուցիչ Բեռնարդո Ալեխանդրո Ռաֆաելիտոն։
«Մենք տեղեկություն ենք ստացել, որ թուրքական կառավարությունը չի ընդունի մեր փրկարարների երկրորդ խմբին», – տեղի
Inquirer թերթի փոխանցմամբ` նշել է Ալեխանդրոն։
Թուրքիայի մերժման պատճառն այն է, որ ողջ մնացածների որոնման համար կրիտիկական 72 ժամն արդեն անցել է։ Հենց այդ ժամանակահատվածն է բոլորից բարենպաստ համարվումփրկարարական գործողությունների համար։
«Մեզ հայտնել են, որ փրկելու ժամանակն արդեն անցել է, ողջ մնացածներ էլ գրեթե չեն մնացել», – պարզաբանել է Ալեխանդրոն։
Թերթի տվյալներով` 82 ֆիլիպինցի կամավոր արդեն չորրորդ օրն է` Թուրքիայում որոնողափրկարարական գործողություններ են իրականացնում։
Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժերի
զոհերի թիվը հասել է 31 643-ի։
Երկրաշարժի հետևանքով ավերածություններ են եղել նաև Սիրիայում։