Խոշոր հրդեհ է բռնկվել Բաթում առողջարանային քաղաքի ոչ պարենային նշանակության շուկայում

Հրդեհաշիջման ուղղությամբ փրկարարների մի քանի խմբեր են աշխատում։
Sputnik
Խոշոր հրդեհ է բռնկվել Վրաստանի Բաթում առողջարանային քաղաքի Հոպա ոչ պարենային նշանակության շուկայում:
Սոցցանցերում օգտատերերը տեսանյութ են տարածել։
Թե ինչն է հրդեհի պատճառը, դեռ հայտնի չէ։ Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը հայտնում է, որ այրվել է ավտոպահեստամասերի խանութը: Նախնական տվյալներով՝ վնասի չափը գերազանցում է 100 հազար լարին (մոտ 38 հազար դոլար)։
Ներկայում դեպքի վայրում աշխատում են փրկարարների մի քանի խմբեր, ինչպես նաև իրավապահներ: Հրդեհը մեկուսացվել է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաթումի ծովափին ենթադրաբար պայթել է ականը, որը բերել է ծովի հոսանքը: Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Վրաստանում հետաքննություն է սկսվել տեղի ունեցածի կապակցությամբ։