ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. 2023թ. հունվարին հարկ վճարողների մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ, տեղեկությունը հայտնել է ՊԵԿ–ը։
Նշվում է, որ հունվարի ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 78 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում:
«Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին առաջադրվել է 27.5 մլն դրամի չափով տուգանք»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ 6 ընկերություն տուգանվել է 1 մլն և ավել դրամի չափով, իսկ մյուսները` 750-250 000 դրամ։