«Հումանիտար ականազերծման կենտրոնն» աշխատում է Սիրիայի երկրաշարժից տուժած բնակավայրերում

«Հումանիտար ականազերծման կենտրոնն» աշխատում է Սիրիայի երկրաշարժից տուժած բնակավայրերում
Կենտրոնի մասնագետները Հալեպ քաղաքում իրականացնում են շենքերի վթարային վիճակի գնահատման, նշագրման և այլ գործողություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնն» օգնություն է ցուցաբերում Սիրիայի երկրաշարժից տուժած բնակավայրերին։ Տեղեկությունը հրապարակվել է կենտրոնի պաշտոնական կայքում։
«Հումանիտար ականազերծման կենտրոնն» աշխատում է Սիրիայի երկրաշարժից տուժած բնակավայրերում
Սիրիայի Դամասկոս նահանգի Դարայա բնակավայրում պայթուցիկ զինամթերքի մաքրման աշխատանքներ իրականացնող ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը», համագործակցելով Սիրիայում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակների (UNMAS, UNDP, UNOCHA, UNHCR) հետ, փետրվարի 12-ից ներգրավվել է երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին:
Մասնագետների մեկ խումբ ընդգրկվել է Սիրիայի ինժեներ-սեյսմոլոգների կազմում։ Նրանք այժմ Հալեպ քաղաքում իրականացնում են շենքների վթարային վիճակի գնահատման, նշագրման, ինչպես նաև տեղի բնակչության անվտանգությունն ապահովելու հետ կապված այլ գործողություններ։
Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 31 643-ի։
Երկրաշարժի հետևանքով ավերածություններ են եղել նաև Սիրիայում։
Թուրքիայում երկրաշարժից գրեթե մեկ շաբաթ անց տղամարդու են փրկել փլատակների տակից. տեսանյութ