Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնում կառաջարկվի Խաչիկ Ղազարյանի թեկնածությունը

Խաչիկ Ղազարյան
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր դռնփակ նիստ է անցկացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ԲԴԽ որոշմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու նպատակով կառաջարկվի Խաչիկ Ղազարյանի թեկնածությունը, տեղեկանում ենք ԲԴԽ կայքից։
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր դռնփակ նիստում, քննարկելով Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղը համալրելու վերաբերյալ հարցը, որոշել է ՀՀ նախագահին այդ պաշտոնում առաջարկել նույն դատարանի դատավոր Խաչիկ Ղազարյանի թեկնածությունը։
Հիշեցնենք, որ Խաչիկ Ղազարյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր 2022 թ. դեկտեմբերի 3-ին։