Ցերեկը Հայաստանի որոշ շրջաններում սպասվում է թույլ ձյուն. եղանակի տեսություն

Ձմեռային Երևանում
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի ցերեկը 0-2, երեկոյան՝ -3-ից -5 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 13-ի ցերեկը, 15-16-ն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 14-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 4-6 մ/վ: Փետրվարի 13-ին, 15-16-ը սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ։
Եղանակի տեսություն
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում փետրվարի 15-16-ը սպասվում է թույլ ձյուն, փետրվարի 13-14-ը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 0-2, երեկոյան՝ -3-ից -5 աստիճան։