Բաթում (Աջարիա) առողջարանային քաղաքի առափնյա հատվածից մոտ 25 մետր հեռավորության վրա պայթյուն է որոտացել ծովում։ Տեղեկությունը հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:
Պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել, ենթակառուցվածքներ չեն վնասվել։
Տեղի բնակիչները ենթադրում են, որ ականը ափ է դուրս եկել փոթորկի ժամանակ։
Սոցցանցերում տարածվում է նաև պայթյունի տեսանյութը։