Մի քանի օր Հայաստանում ձյուն չի գա, բայց ավելի կցրտի. եղանակի տեսություն

Ձմեռ
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` գիշերային ժամերին Շիրակում օդի ջերմաստիճանը կհասնի -25–ի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Այսօր և առաջիկա 4 օրերին Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Փետրվարի 13-ին, 15-16-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով, մասնավորապես Շիրակում գիշերային ժամերին մինչև 25 աստիճան ցուրտ կլինի։
Եղանակի տեսություն
Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 1-3 աստիճան տաքություն, գիշերը` 5-7 աստիճան ցուրտ։