Ուկրաինան կրկին գնդակոծել է ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքը

Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով տուժածներ կան։
Sputnik
Ուկրաինայի ԶՈւ–ն կրկին գնդակոծել է ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքը։ Ըստ նախնական տվյալների` երեք տղամարդ է տուժել։
Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ նրանց վնասվածքները թեթև ու միջին ծանրության են։
Երեք արկ է ընկել արդյունաբերական ձեռնարկության տարածքում, վնասվել է մասնաշենքերից մեկը, կոտրվել են լուսամուտների ապակիները։ Արկերից մեկն ընկել է կանգառի վրա։ Երեք մեքենա է վնասվել։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 351-րդ օրը։