Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը երկրաշարժից տուժած Լաթակիա քաղաքի թաղամասեր կատարած այցի ժամանակ Ռուսաստանին շնորհակալություն է հայտնել երկրաշարժի հետևանքները հաղթահարելու հարցում ցուցաբերած օգնության համար։
«Մենք Ռուսաստանի կառավարությանը շնորհակալություն ենք հայտնում՝ սիրիացի ժողովրդին օգնելու, այս փորձությունը հաղթահարելու հարցում,- ասել է նա ու ռուսերեն ավելացրել,– Спасибо!»։
«Հմեյմիմ» ավիաբազայում ստեղծվել է ՌԴ զինվորական բժիշկների շարժական խումբ, գործարկվել է դոնորական արյուն ստանալու չորս կետ։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ի երկրաշարժերի հետևանքով ավերածություններ են գրանցվել Սիրիայի մի քանի շրջաններում։ Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։