Փետրվարի 13-ից «Wildberries»–ի կետերում տրվող տոպրակների համար գումար կգանձվի

Տոպրակների արժեքը կկազմի 6-15 ռուբլի և կգանձվի անձնական օգտահաշվում նշված քարտից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Վերավաճառքով զբաղվող «Wildberries» առցանց խանութը փետրվարի 13-ից վճար կգանձի պատվերների հանձնման կետերում տրվող պոլիէթիլենային տոպրակների համար։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում ընկերության հաղորդագրությանը։
«Եթե պատվերների հանձնման կետերում ձեզ տոպրակ անհրաժեշտ լինի ապրանքի համար, փետրվարի 13-ից դուք այն կկարողանաք գնել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Տոպրակների արժեքը կկազմի 6-15 ռուբլի (40-100 դրամ) և կգանձվի անձնական օգտահաշվում նշված քարտից։
«Wildberries»–ը 2004 թվականից գործող ռուսական խոշորագույն առցանց խանութ է։ Ընկերության աշխարհագրությունն ընդգրկում է Ռուսաստանի բոլոր մարզերը, ինչպես նաև մի շարք այլ երկրներ, այդ թվում` Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, Ղրղզստանը։
ՀՀ կառավարությունը մտադիր է ավելի խստացնել տոպրակների վաճառքի արգելքը