Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե բեռնատարները ինչ են տեղափոխել Թուրքիա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանն այսօր հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա։
Բեռնատարները Թուրքիայի տարածք են անցել Մարգարա կամրջով, որը 1993 թվականից ի վեր չէր օգտագործվել։
ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտնել է, որ հայկական կողմը 100 տոննա օգնություն է ուղարկել Ադիյաման։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 21 043-ի, 80 097տուժած կա: