Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-4 աստիճանով. եղանակի տեսություն

Արխիվային լուսանկար
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 0-2, երեկոյան՝ -3-ից -5 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-3 մ/վ:
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը փետրվարի 11-12-ի գիշերն աստիճանաբար կնվազի ևս 2-4 աստիճանով:
Երևանում փետրվարի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 0-2, երեկոյան՝ -3-ից -5 աստիճան։