Մահացել է Թուրքիայի նախկին արտգործնախարար և ընդդիմության առաջնորդ Դենիզ Բայկալը

Թուրիքայի ԱԳՆ
Քաղաքական գործչի մահվան պատճառը չի նշվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. 85 տարեկանում մահացել է Թուրքիայի նախկին արտգործնախարար և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախկին առաջնորդ Դենիզ Բայկալը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով կուսակցության ներկայիս նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին։
«Ցավով տեղեկացա Թուրքիան և ԺՀԿ–ն սիրող մեր առաջնորդի մահվան մասին», – Twitter–ում գրել է Քըլըչդարօղլուն։
Մահվան պատճառը նա չի նշել։
Քաղաքական կարիերայի ընթացքում Բայկալը եղել է Թուրքիայի արտգործնախարար և փոխվարչապետ (1995-1996 թթ), ֆինանսների և էներգետիկայի նախարար, խորհրդարանի խոսնակ, ավելի քան 18 տարի (դադարներով) գլխավորել է ընդդիմադիր ԺՀԿ կուսակցությունը։
Հնարավոր է` Թուրքիայում նախատեսված ընտրությունները հետաձգվեն. ԶԼՄ