Ինչպես են հետխորհրդային երկրներն օգնում Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից տուժածներին

Զոհերի թիվն օրեցօր ավելանում է, բայց փրկարարները շարունակում են աշխատել և ողջ մնացածներին դուրս բերել փլատակներից։
Sputnik
Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո տասնյակ երկրներ օգնության ձեռք մեկնեցին այդ պետություններին։
Առաջիններից մեկը աղետի վայր մեկնեցին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի փրկարարները։
Փրկարարական գործողություններին մասնակցում են նաև Ուզբեկստանից, Տաջիկստանից, Հայաստանից, Վրաստանից և Մոլդովայից մեկնած մասնագետները։
Նրանք անծանոթ տեղանքում և եղանակային բարդ պայմաններում աշխատում են շուրջօրյա ռեժիմով։
Զոհերի թիվն օրեցօր ավելանում է, բայց փրկարարները շարունակում են աշխատել և ողջ մնացածներին դուրս բերել փլատակներից։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 21 043-ի, 80 097 տուժած կա:
Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։