Էջմիածնում 64-ամյա կնոջ մոտ թմրամիջոց են հայտնաբերել. նա ձերբակալվել է

Ոստիկանները խուզարկել են կնոջը և մեթամֆետամինի ու մարիխուանայի զանգվածներով փաթեթներ գտել:
Sputnik
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները 64-ամյա կնոջ մոտ թմրամիջոց են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ոստիկանները թմրամիջոց իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն են ստացել և փետրվարի 7-ի գիշերը՝ ժամը երեքին, Էջմիածնի Արագածի զանգվածում ձերբակալել և բաժին են տեղափոխել 64-ամյա մի կնոջ:
Իրավապահները խուզարկել են կնոջը և նրա մոտ մեթամֆետամինի և մարիխուանայի զանգվածներով փաթեթներ հայտնաբերել:
Նույն օրը առավոտյան` ժամը 11-ին, Աղավնատուն գյուղում ձերբակալվել է 40-ամյա մի տղամարդ: Նա ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին և խոստովանել, որ 64-ամյա կնոջն ինքն է իրացրել թմրամիջոցները:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Երևանի կենտրոնը փոթորկած «Համմերի» վարորդի մոտ թմրանյութին նմանվող զանգված են գտել. ՔԿ