ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը ոչ մի կապ չունի բուն միավորման արդիականացման կամ Եվրոպայում անվտանգության ապահովման հետ։ 2007 թվականի փետրվարի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մյունխենի անվտանգության համաժողովում հանդես եկավ հայտնի ելույթով` ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, թե ինչպես է ՆԱՏՕ-ն իր ուժերը շարժում դեպի ՌԴ պետական սահմաններ։
«Կարծում եմ՝ ակնհայտ է․ ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը ոչ մի կապ չունի բուն միավորման արդիականացման կամ Եվրոպայում անվտանգության ապահովման հետ։ Ընդհակառակը` սա լուրջ սադրիչ գործոն է, որը նվազեցնում է փոխադարձ վստահության մակարդակը։ Եվ մենք արդար իրավունք ունեն բացեիբաց հարցնելու` ո՞ւմ դեմ է այդ ընդլայնումը»,– հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Իր հայտնի ուղերձում Պուտինը անդրադարձել է Վարշավյան դաշինքի լուծարման ու Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրին, որն ամրագրում էր մասնակից պետությունների «երկու խմբերի»՝ ՆԱՏՕ-ի և Վարշավյան պայմանագրի համար հավասար սահմանափակումներ։ ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը հավատարիմ է մնում պայմանագրի կետերին, իսկ ՆԱՏՕ–ն` ոչ։ Ի վերջո 2007 թվականին Ռուսաստանը կասեցրել է իր անդամակցությունը պայմանագրին։
Նա շեշտել է, որ ժամանակակից աշխարհի համար միաբևեռ մոդելը ոչ միայն անընդունելի է, այլև ընդհանրապես անհնար է ու հայտարարել՝ Ռուսաստանը միշտ օգտվել է անկախ արտաքին քաղաքականություն վարելու իր արտոնությունից ու մտադիր չի դավաճանելու այդ ավանդույթին նաև այսօր։