Լարված իրավիճակ Երևանի Հանրապետության հրապարակում. «Համմերը» վրաերթի է ենթարկել ոստիկանին

Վայրկյաններ անց ոստիկաններն ի վերջո կանգնեցնում են «Համմերը». կադրերում կրակոցի նմանվող ձայներ են լսվում։
Sputnik
Քիչ առաջ արտակարգ դեպք է գրանցվել Երևանի կենտրոնում։ Հանրապետության հրապարակում ոստիկանական ավտոմեքենաները հետապնդում էին «Համմեր» ավտոմեքենայի վարորդին։ Վերջինս փորձում էր ճողոպրել ավտոմեքենայի ճանապարհն արգելափակած ոստիկաններից` ճանապարհի երթևեկելի հատվածից մայթ բարձրանալով։
Կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանական ծառայողները փորձում կանգնեցնել մեքենան, կարգազանց վարորդը չի կանգնեցնում ընթացքն ու կառավարական գլխավոր շենքի մոտ վրաերթի է ենթարկում ոստիկաններից մեկին։
Վայրկյաններ անց ոստիկաններն ի վերջո կանգնեցնում են «Համմերը»։ Նշենք, որ կադրերում կրակոցի նմանվող ձայներ են լսվում։