Կոսովոյի ուժերի հրամանատարությունը բարձր է գնահատել հայ խաղաղապահների պատրաստվածությունը։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ Կոսովոյի ուժերի հրամանատարության կողմից ստուգվել է Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի մարտունակությունը
Ստորաբաժանումը բերվել է բարձր մարտական պատրաստականության վիճակի։
Առաջադրված խնդիրները զորախումբը իրականացրել է ժամանակին և որակով:
Հիշեցնենք, որ 2021-ի մարտի 3–ին Կոսովոյում հայ խաղաղապահներին նոր մասնաշենք է հանձնվել։