ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Կանխվել է Վրաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ 1կգ 150գ ոսկյա և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերի ապօրինի տեղափոխումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերը փորձել են առանց սահմանված կարգով հայտարարագրելու տեղափոխել Բավրայի և Բագրատաշենի մաքսային կետերով։
Ոսկյա զարդեր
© Photo : Avetis Ghazanchyan / State Revenue Committee of RA
Փաստերի առթիվ կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ և նյութերի հետ տրամադրվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով։