ԱՄՆ-ն չի թաքցնում, որ դժգոհ է ՌԴ–ի և Կենտրոնական Ասիայի երկրների կապերից. ՌԴ ԱԳՆ

Ալեքսանդր Ստերնիկ
Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցչի խոսքով` Արևմուտքն այսօր ճնշում է գործադրում ՌԴ–ի բոլոր ռազմավարական գործընկերների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ն չի թաքցնում, որ դժգոհ է Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների խոր կապերից։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Ստերնիկը։
«Ընթացիկ իրադարձությունները ցույց տվեցին, որ ԵՄ–ն ինքնուրույն չի կարողանում ընտրել իր տարածաշրջանային ռազմավարությունը։ Նրա նպատակներն ու տեխնիկան ամերիկյան գաղափարների կրկնություն է: Իսկ Վաշինգտոնը չի թաքցնում, որ դժգոհ է Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի խոր կապերից, դրանց դաշնակցային բնույթից»,- ասել է նա։
Դիվանագետի խոսքով` ակնհայտ է, որ ՌԴ բոլոր ռազմավարական գործընկերներն այսօր ուժեղ ճնշման են ենթարկվում Արևմուտքի կողմից։ Պաշտոնական ալիքների հետ մեկտեղ դրան «մեղմ» մասնակցում են վերահսկվող ՀԿ-ները, ԶԼՄ-ները և բլոգերները։
ԱՄՆ-ի կազմակերպած «Հյուսիսային հոսքերի» պայթյունը «Պոլիշինելի գաղտնիքն» էր
«Երբեմն ապշում ես, թե ինչպես են վերջիններս խուսափում ռուսատյաց և ազգայնական պատմությունների, քարանձավային «կենցաղային ազգայնականության» դրսևորման կոչերի պատասխանատվությունից։ Էլ չեմ խոսում մեր ընդհանուր պատմությունը ամբողջությամբ սևացնելու փորձերի մասին։ Իսկ առանց դրա, բոլոր դրական և դրամատիկ գծերով հանդերձ, չէին լինի շատ ձեռքբերումներ, որոնցով այժմ հպարտանում ենք և՛ մենք, և՛ Կենտրոնական Ասիայի մեր եղբայրական հարևանները», - ընդգծել է նա։
Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիությունը մտադիր է ուժեղացնել իր ներկայությունը Կենտրոնական Ասիայում, որտեղ կարող է հավասարակշռել Ռուսաստանի ու Չինաստանի ազդեցությունը: Նա նաև ասել էր, որ Կենտրոնական Ասիայի պետությունների հետ համագործակցության ընդլայնման և Ռուսաստանը շրջանցող տրանսպորտային միջանցքների կառուցման կողմնակից է։