Կյանքի 95-րդ տարում վախճանվել Է ամերիկացի կոմպոզիտոր Բերտ Բակարակը

Բակարակը ութ անգամ ստացել է «Գրեմմի», երեք անգամ` «Օսկար»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Կյանքի 95–րդ տարում վախճանվել է ամերիկացի հայտնի կոմպոզիտոր Բերտ Բակարակը։ Տեղեկությունը հայտնում է Washington Post-ը:
Օսկարակիրու «Գրեմմի» մրցանակիդափնեկիր երաժշտի ամենահայտնի հիթերից են «Walk on By»–ը, «Do you Know the Way to San Jose»–ը, «I Say a Little Prayer»–ը։
«Բակարակը մահացել է Լոս Անջելեսի իր տանը»,-գրում է կայքը։
Բակարակն ութ«Գրեմմի» ևերեք «Օսկար» մրցանակների դափնեկիր է։ Նա հիմնականում գրել է փոփ երաժշտություն, սակայն նրա երգերը կատարել են նաև ռիթմ ընդ բլյուզ, քանթրի, սոուլ և տեխնո փոփ ժանրի կատարողներ։ Նա հետ չի մնացել նաև 21-րդ դարի երաժշտությունից` աշխատելով ռեփեր Dr Dre-ի հետ։
Կոմպոզիտորը չորս անգամ ամուսնացած է եղել, ունի չորս երեխա։
Մահացել է ֆրանսիացի դիզայներ Պակո Ռաբանը