ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 9-ին, 10-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» և հավելում, որ քամին հարավարևելյան է` 2-5 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-12-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում փետրվարի 9-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն: Փետրվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում փետրվարի 9–ի գիշերը եղել է 3-5 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +2...+4 աստիճան տաքություն։