ՌԴ խաղաղապահները 25 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղ

ՌԴ խաղաղապահները 25 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղ
Ակցիան իրականացվել է «Հայեր, միացեք» միջազգային բարեգործական կազմակերպության հետ համատեղ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՌԴ խաղաղապահները 25 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղ։ Տեղեկությունը հայտնում է «Peaceeper» Telegram–յան ալիքը։
ՌԴ խաղաղապահները 25 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղ
«Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները «Հայեր, միացեք» միջազգային բարեգործական կազմակերպության հետ 25 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղ և հանձնել Ստեփանակերտի կաթնամթերքի գործարանին»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՌԴ խաղաղապահները 25 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղ
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։