Եվրոպան պաշտպանում է խոսքի ազատությունը Ռուսաստանից

Ժոզեպ Բորելը. Արխիվային լուսանկար
Sputnik
Ելենա Կարաևա, ՌԻԱ Նովոստի
«ԵՄ-ում ռուսական ԶԼՄ–ների աշխատանքն արգելելով` մենք ոչ թե հարձակում ենք գործում խոսքի ազատության վրա, այլ պաշտպանում այն», – հայտնել է ԵՄ-ի բարձրաստիճան ղեկավարներից մեկը` ելույթ ունենալով Բրյուսելում ապատեղեկատվության դեմ պայքարի համաժողովին։
Ժոզեպ Բորելը, որ հանրաճանաչություն ձեռք բերեց «այգու» (ԵՄ–ն է) և «ջունգլիների» (այն ամենը, ինչ ԵՄ չէ և հավանաբար դեռ Ամերիկա էլ չէ), այսինքն` մոտավորապես մոլորակի մնացած ¾–ի և այնտեղ ապրող բնակչության մասին իր խոսքերով, իսկ հետագայում երկար պարզաբանում էր, որ իրեն սխալ են հասկացել, այնուամենայնիվ չդիմացավ և ասաց։ Կամ գուցե լեզվի սայթաքում եղավ։ Բայց այդ սայթաքումը, անկեղծ ասենք, բավական նշանակալի էր, և արդեն ոչ թե ըստ Ֆրեյդի, այլ ըստ Օրուելի։
Եվ այսպես, այլակարծության (այն տեսակետի, որը չի ընդունում ԵՄ-ն) արգելքը, պարզվում է, ոչ թե խոսքերի և մտքի գրաքննությունն է, այսպես ասած ցենզուրա, այլ հակառակը, ինչպես մեկի, այնպես էլ մյուսի ազատությունը։
Նրբություններն իհարկե հաշվի չեն առել. այն ամենը, ինչ ներկայացվում է ռուսական ԶԼՄ–ների, ՌԴ լրագրողների կողմից և Ռուսաստանի անունից, ի սկզբանե սուտ մտքեր են։ Առանց չակերտների։ Սա ոչ թե խորհրդային անցյալից խրուշչովյան ձնհալի ժամանակների ՔՕ հոդվածի անբարյացակամ ձևակերպում է, այլ մեղավորության կանխավարկած, որը տեղի ունեցողի մասին համաեվրոպական տեսակետից տարբերվող տեսակետ արտահայտող ռուսական լրատվամիջոցներին է վերաբերում։ Այդ կանխավարկածը հանգեցրեց արգելքի, իսկ արգելքը բարիք է։
Այսպես կամ մոտավորապես այսպես կարելի է բացատրել Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալի խոսքերը, նախագահի, ով համակարգում է միացյալ Եվրոպայի արտաքին ողջ քաղաքականությունը։ Այլակարծությունն ու այլագործությունը, որոնք ինքը` Բորելը, անվանել է «նարատիվների պատերազմ» (պարզ ասած` բանավեճ), այսօր Եվրոպայում օրենսդրությամբ են արգելված։
Դեռ խոսքը աշխարհաքաղաքական հակամարտության մասին է։ Այդ հակամարտության մեջ, ի հեճուկս հակառակ պնդումների, Բրյուսելը կողմերից մեկն է, ինչ էլ որ ասեն չինովնիկները։ Ճգնաժամի պահին հանրության աջակցությունն ու համախմբումն է պահանջվում, իսկ այստեղ ռուսներն են խծկվում իրենց դիրքորոշումներով, իրենց փաստերով ու նկատառումներով։ Իսկ եթե ռուսները կարողանան կասկած մտցնել Ուկրաինային անվերապահ աջակցությանը մարտավարության և ապագա ռազմավարության ճիշտ լինելու հարցում, ի՞նչ կլինի այդ ժամանակ։ Եվրոպական հասարակությունը կպառակտվի կամ կարող է պառակտվել։ Իսկ դա արդեն սպառնալիք է, թեկուզ ոչ անմիջական:
Դե իսկ պառակտմանը կհետևի անվստահությունը, անվստահությանը` գործողություններին հավանություն տալու վարկանիշի անկումը։ Վարկանիշի անկմանը` բողոքի ցույցերը։ Կարճ ասած` քաոս։
Եվ այդ ամենը տնտեսական ճգնաժամի ֆոնին, որն իհարկե կարելի է կոծկել, երիտասարդ կոկետուհիների պես, որոնք բշտիկները ծածկում են տարատեսակ քսուքներով, բայց շպարը, առավել ևս քաղաքական շպարը, բնավ ամենակարող չէ։ Եվ այն կայունության չափ ունի։
Այնպես որ, այն ամենը, ինչ Ռուսաստանի կողմից է` արգելափակել, քարկոծել, ճնշել։ Բոլոր նրանց, ովքեր Ռուսաստանի դեմ են, տրամադրել լիակատար, բաց և լայն հնարավորություններ և առաջին հերթին, բնականաբար, ֆինանսական։
Իսկ մենք կարծում էինք, որ բրյուսելյան իմաստուն այրերը շախմատիստներ են, սակայն պարզվեց, որ նրանք ընդամենը դոմինո խաղացողներ են։ Մենք կարծում էինք, որ այնտեղ բարդ համաեվրոպական սխեմաներ են գծվում, պարզվում է` ուղղակի քարեր են շարում։ Ու դե ժամանակ առ ժամանակ քայլերն ավարտվում են։
Սկսելով այն երկրի մամուլի արգելափակումից, որի քաղաքականությունը դուր չի գալիս, հաջորդ քայլը կարող է դառնալ նույն այդ երկրի հեղինակների գրքերի արգելքը։ Ինչն իրականում արդեն տեղի է ունենում։ Դեռ ոչ Հին Եվրոպայի կենտրոնում, բայց դրա արևելյան սահմաններում։
Հետո, ինչպես գիտենք, ժանտախտային այդ մանրէահիմքի հարուցիչը հանգեցնում է այն հեղինակների գրքերի հավաքական այրման, որոնք չեն տեղավորվում «նոր էթիկայի, գաղափարախոսության» մեջ և չեն համապատասխանում պատմական այն պահին, որում լուսավոր Եվրոպան մարտնչում է ռուս «կայսերական բարբարոսների» հետ։
Եվ ի՞նչ է նշանակում` նման բան երբեք չի կարող տեղի ունենալ, քանի որ միացյալ Եվրոպան կիրթ ազգերի միություն է։
Զուտ հիշեցնենք, որ գրքերն այրել են 90 տարի առաջ, 1933 թվականի մայիսին Բեռլինի Օպերնպլաց հրապարակում «ոչ գերմանական ոգու դեմ ակցիայի» շրջանակում։ Ոչ գերմանականը փոխարինեք ոչ համաեվրոպականով, և պատմական անալոգիան բոլորովին այլ գույներով կներկայանա։
Իսկ մամուլի նկատմամբ բռնաճնշումներն այդ 1933 թվականին Գերմանիայում սկսվեցին գրքերի այրումից ընդամենը մի քանի ամիս շուտ, այն լրագրողները, որոնք հանդգնեցին վիճել այն ժամանակվա քաղաքական «մեյնսթրիմի» թեզերի հետ, հայտնվեցին բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։
Այսօրվա լրատվական պատկերից սա որևէ մեկին որևէ բան չի՞ հիշեցնում։ Իսկ պատմությունը սիրում է կրկնվել և բոլորովին պարտադիր չէ, որ որպես ֆարս։ Որպես ողբերգություն դրա կրկնությունը ներկայիս իրավիճակում ոչ միայն չի կարելի բացառել, այլ նույնիսկ ավելի քան հավանական է, եթե համաեվրոպացիների խոսքերին գործողություններ հետևեն։