Իրավապահները Երևանի Մոլդովական փողոցում 26-ամյա մի երիտասարդի են ձերբակալել, որի տանը 164 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել` ավելի քան 300 գրամ ընդհանուր քաշով։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը։
Իրավապահները տեղեկություններ են ստացել, որ նա մայրաքաղաքի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ է տեղադրում։ Երիտասարդի մոտ հայտնաբերվել է 30 փաթեթ՝ 30 գրամ մարիխուանայով։ Նա ասել է, որ հայտնաբերվածը ձեռք է բերել տելագրամյան ալիքների միջոցով՝ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում տեղադրելու համար։
Նա իրավապահներին է ներկայացրել արդեն իսկ տեղադրած 5 փաթեթ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։