Ձևավորվել է Հայ-ռուսական գործարար խորհուրդը. Վահան Քերոբյան

Շողերինա Մկրտչյանը և Վահան Քերոբյանը
Հայ-ռուսական գործարար խորհրդի համանախագահ Հայաստանի կողմից ընտրվել է «Երևան սիթիի» տնօրենների խորհրդի նախագահ Շողերինա Մկրտչյանը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Այսօր ձևավորվել է Հայ-ռուսական գործարար խորհուրդը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է էկոմոնիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Խորհուրդը ստեղծվել է գործարար ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության ընդլայնման ու դիվերսիֆիկացման, երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների վերլուծության և խոչընդոտների վերացման, համատեղ հանդիպումների ու կոնֆերանսների միջոցով երկխոսության խորացման նպատակով»,–գրել է Քերոբյանը։
Նշվում է, որ Հայ-ռուսական գործարար խորհրդի համանախագահ Հայաստանի կողմից ընտրվել է «Երևան սիթիի» տնօրենների խորհրդի նախագահ Շողերինա Մկրտչյանը, իսկ Ռուսաստանի կողմից՝ «Wildberries» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Տատյանա Բակալչուկը։