ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Տուլայի մարզի Եֆրեմով քաղաքի հինգհարկանի բնակելի շենքում, նախնական տվյալներով՝ կենցաղային գազի պայթյունից, 5 մարդ է մահացել, ևս երկուսը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայությանը։
«Հայտնաբերվել է հինգ դի, ևս երկու մարդ վիրավոր է», - հայտնել է աղբյուրը։
Նախնական տվյալներով՝ կենցաղային գազի պայթյունի հետևանքով փլուզվել է բնակելի շենքի մուտքը։
Տուժածների մասին տեղեկությունները դեռ ճշտվում են։ Փլատակների տակ կարող են մարդիկ լինել։
Նշենք, որ, ըստ մարզային դատախազության, փետրվարի 7-ի երեկոյան Եֆրեմովի Խիմիկով փողոցի թիվ 2 պանելային հինգհարկանի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել, փլուզվել է առաջին մուտքը։ Տան բնակիչները տարհանվել են, ստեղծվել է ժամանակավոր տեղակայման կետ։