Միրզոյանը Լաչինի միջանցքի խնդիրը ներկայացրել է Բունդեսթագի հանձնաժողովների պատգամավորներին

Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Բեռլինում
Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցերի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Հայկական կողմը բարձր է գնահատում Բունդեսթագի անդամների հստակ ուղերձները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի վերաբացման և ազատ տեղաշարժի վերականգնման հարցում: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների, պաշտպանության, մարդու իրավունքների և հումանիտար օժանդակության, ինչպես նաև ԵՄ հարցերով մշտական հանձնաժողովների ավագ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի անդամներ:
Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Բեռլինում
Քննարկվել է Հարավային Կովկասում անվտանգությունն ու կայունությունը խաթարող մարտահրավերները։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները:
Միրզոյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, առավելապաշտական նկրտումները և ագրեսիվ գործողությունները խաթարում են Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերը:
Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Բեռլինում
ԱԳ նախարարը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև տարբեր ոլորտներում հաստատված արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության դերը՝ նշելով, որ հայ-գերմանական միջխորհրդարանական ակտիվ կապերը նպաստում են թե՛ երկկողմ օրակարգի ընդլայնմանը, թե՛ տարածաշրջանային կարևոր հարցերի բարձրաձայնմանը:
Կողմերը անդրադարձ են կատարել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցերի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարտ Միրզոյանը փետրվարի 6-7-ը աշխատանքային այցով կլինի ԳՖՀ մայրաքաղաք Բեռլինում։