«Կատիբա Թաուհիդ վալ Ջիհադի» իսլամիստների խմբավորման մի մասը ջախջախվել է. ԱԴԾ

Ձերբակալության ժամանակ առգրավվել են խմբավորման քարոզչական տեսանյութերը, ինչպես նաև կապի միջոցները, տեղեկատվության էլեկտրոնային կրիչները և բանկային քարտերը:
Sputnik
Մոսկվայում և Կրասնոյարսկում ջախջախվել է «Կատիբա Թաուհիդ վալ Ջիհադի» ահաբեկչական կազմակերպության իսլամիստների մբավորումը։ Չորս ձերբակալվածները գրոհայիններ են հավաքագրել և ուղարկել Սիրիա, ահաբեկչությունների կոչեր արել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն:
«Կասեցվել է «Կատիբա Թաուհիդ վալ Ջիհադի» միջազգային ահաբեկչական կազմակերպության միջտարածաշրջանային բջջի գործունեությունը (Ռուսաստանում դրա գործունեությունն արգելվել է 2019 թվականին Մոսկվայի շրջանային ռազմական դատարանի որոշմամբ)», - նշված է հաղորդագրության մեջ:
Ձերբակալվածները զինյալներ են հավաքագրել և տեղափոխել Սիրիա, ֆինանսավորել ահաբեկչական կառույցի անդամներին և կոչ արել «ահաբեկչական բնույթի հանցագործություններ կատարել»:
Նշվում է, որ ձերբակալության ժամանակ առգրավվել են խմբավորման քարոզչական տեսանյութերը, ինչպես նաև կապի միջոցները, տեղեկատվության էլեկտրոնային կրիչները և բանկային քարտերը: Քրեական գործ է հարուցվել։
ՌԴ ԱԴԾ–ն ահաբեկչական կազմակերպության բջիջ է ոչնչացրել Ղրիմում
«Կատիբա Թաուհիդ վալ Ջիհադը», որը կանգնած էր 2017 թվականի ապրիլին Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետևում, 2019 թվականից Ռուսաստանում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Ռուսատանի շրջաններից, Ղրղզստանից, Ուզբեկստանից և Միջին Ասիայի այլ երկրներից պարբերաբար լուրեր են գալիս այդ խմբավորման կողմնակիցների ձերբակալությունների մասին։