Հայաստանի մի շարք հատվածներում առատ ձյուն կգա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` մայրաքաղաքում սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Հայաստանի շրջանների զգալի մասում այսօր ձյուն կգա, Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում՝ ինտենսիվ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:
Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ:
Երևանում այսօր սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Ցերեկային ժամերին կգրանցվի 3-5 աստիճան տաքություն, գիշերը` 1-3 աստիճան ցուրտ։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Ապագա ինժեներներն ու նրանց ստեղծած սարքերը. ինչպես հայ աշակերտների գյուտը թռավ տիեզերք