Գեղասահորդ Կոստոմարովի ոտքերն անդամահատել են, բժիշկները պայքարում են ձեռքերի համար

Ռոման Կոստոմարով
Բժիշկները հայտնել են, որ չի հաջողվել պահպանել մարզիկի ոտքերը, քանի որ հյուսվածքների ախտահարումը չափազանց ծավալուն է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովի ոտքերն անդամահատել են։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Վիրահատությունն անցել է առանց բարդությունների, օրգանիզմը վերականգնվում է։ Այժմ բժիշկները պայքարում են ձեռքերը պահպանելու համար», — պատմել է գործակալության զրուցակիցը։
Գեղասահորդի ոտքի մի մասի հնարավոր անդամահատման մասին հաղորդվել էր դեռ երեկ։
«112» Telegram ալիքը այսօր գրել էր, որ հնարավոր է անդամահատեն գեղասահորդի մեկ ոտքը, սակայն ավելի ուշ պարզվել է, որ ախտահարվել են երկու ոտքի հյուսվածքները։
Ռոման Կոստոմարովի գիտակցությունը տեղն է, բայց մարմնի ջերմաստիճանն անկայուն է։
Հիշեցնենք, որ հունվարի կեսերին 45-ամյա մարզիկը ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ուժեղ ցավեր են սկսվել կրծքավանդակում։ Կոստոմարովը հոսպիտալացվել է թոքաբորբի ախտանշաններով։ COVID-ի թեստը եղել է բացասական։
Հռոմի պապն ասել է` ինչու չի ուզում ծնկի վիրահատություն անել
Դեռևս հունվարի 7-ին երկրպագուները Կոստոմարովին տեսել էին «Ռոսիա» համերգասրահում «Հրաշագործը Օզ երկրից» շոուի ժամանակ։ Ըստ ականատեսների, նրա մոտ ամեն ինչ լավ է եղել։
Championat.ru-ն գրել էր, որ, ամենայն հավանականությամբ, Ռոման Կոստոմարովի վիճակի վրա ազդել են հունվարի 8 –ի շոուները, երբ արտիստները ելույթներ են ունեցել երեք բացօթյա ներկայացումներով: Օդի ջերմաստիճանն այդ օրը տատանվել է –20-ից 25-ի սահմաններում։