Թուրքիայի Իսկենդերուն քաղաքի նավահանգստում հրդեհը դեռ շարունակվում է, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Հրդեհի տարածքը զգալիորեն ավելացել է և կարող է կազմել մի քանի հարյուր քառակուսի մետր:
Խոշորագույն բեռնափոխադրող ընկերությունները սկսել են այդ նավահանգիստ տեղափոխվող բեռնարկղերը ուղարկել այլ կետեր։
Իսկենդերունը թուրքական խոշոր նավահանգիստ է Արևելյան Միջերկրական ծովում։ Այն ընդունում է բեռնատար նավեր, նավթային տանկերներ և բեռնարկղային նավեր:
Փետրվարի 6-ի երկրաշարժի ժամանակ մի քանի աստիճանով դասավորված բեռնարկղերի արտաքին շարքերը բառացիորեն մի կույտ էին դարձել, ուստի դրա աշխատանքը կանգնեցրել էին: Նույն օրը երեկոյան բեռնարկղերում կրակ էր բռնկվել։ Պատճառը դեռ պարզված չէ։