ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ջերմուկի խաչմերուկից Սիսիան ընկած հատվածը ձնաբքի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանպորտային միջոցների համար, բացի թեթև մարդատարներից. ՃՈ աշխատակիցների կողմից իրականացվում է հերթապահություն:
Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Վարդենյաց լեռնանցքը և Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը բքի պատճառով փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
«Մեղրու սար» կոչվող հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար, իսկ Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի է նաև Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհը:
Արագածոտնի և Սյունիքի մարզերում, Զորավան-Բուժական ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Տիգրանաշենի ոլորաններում, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում, Ծաղկաձորի, Հրազդանի, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Բերդի, Դիլիջանի, Աշոցքի, Արթիկի, Գյումրիի տարածաշրջաններում, Վայք, Ջերմուկ քաղաքներում, Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Ջաջուռի, Թալինի, Արագածի, Ապարանի, Գորիսի, Սիսիանի տարածաշրջաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է:
Չարենցավանի, Արագածի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: