Արցախում ՌԴ խաղաղապահներն ապահովել են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը

Մարտունու շրջանի վարչակազմը դիմել էր խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, որպեսզի աջակցեն գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու հարցում։
Sputnik
ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Արցախի Մարտունու շրջանում այսօր բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացրել, հայտնում է խաղաղապահների Տելեգրամ–ալիքը։
Խաղաղապահ զորքերն ապահովել են աշխատանքների իրականացման անվտանգությունը։
Ավելի վաղ Մարտունու շրջանի վարչակազմը դիմել էր խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, որպեսզի աջակցեն գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու հարցում՝ հաշվի առնելով կողմերի սահմանազատման գծի մոտ գյուղատնտեսական նշանակության հողերի առկայությունը: