ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 6-ին, 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերն առանձին շրջաններում, 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։
Փետրվարի 6-7-ը հանրապետության հովտային գոտում ցերեկը տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին արևմտյան է՝ 3-5 մ/վ արագությամբ, փետրվարի 6-7-ը առանձին ատվածներում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում փետրվարի 6-7-ը սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 8-ին, 9-ի գիշերը` ձյուն և մառախուղ: Փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 6-7-ը սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վ։