Մաստարա–Լանջիկ և Արտաշավան–Ծիլքար ճանապարհահատվածները բքի պատճառով փակ են. տեսանյութ

Վարորդներին հորդորում են զերծ մնալ տվյալ ուղղություններով երթևեկելուց։
Sputnik
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։10-ի դրությամբ, սատիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Ասվում է նաև, որ Ապարանի և Արագածի տարածաշրջաններում սաստիկ բուք է, ինչի պատճառով ճանապարհը դժվարանցանելի է։
Միաժամանակ նշվում է, որ ժամը 12։20-ի դրությամբ սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Արտաշավանից մինչև Ծիլքար ճանապարհահատվածը (դեպի Վանաձոր գնացող) նույնպես փակ է։
Ուստի, դեպարտամենտը հորդորում է վարորդներին զերծ մնալ տվյալ ուղղություններով երթևեկելուց։
Հայաստանի բազմաթիվ շրջաններում ձյուն է տեղում, Լարսը փակ է
Հավելենք, որ ավելի ուշ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Գյումրի–Երևան ճանապարհի վիճակից։