Երկրաշարժի հետևանքով Թուրքիայի Մալաթիա քաղաքում 2 հայ է զոհվել

Երկրաշարժ Թուրքիայում (Դիարբեքիր)
Արա Գոչունյանը հայտնեց, որ Մալաթիայի տեղաբնակ հայերից բնակարանի փլվելու հետևանքով ամուսիններ են զոհվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Երկրաշարժի հետևանքով Թուրքիայի Մալաթիա քաղաքում 2 հայ է զոհվել, տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։
«Տեղաբնակ հայերից բնակարանի փլվելու հետևանքով ամուսիններ են զոհվել։ Անունները դեռևս հայտնի չեն, քանի որ հաղորդակցության խնդիրներ կան` հոսանքազրկումներ կան և հեռախոսները շատ ժամանակ չեն աշխատում»,–ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում 2 հայ է զոհվել (մայր ու որդի), երկու հայ էլ վիրավորվել է։
Հիշեցնենք՝ այսօր հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիայում ու Սիրիայում։ Թուրքիայում զոհերի թիվը հասել է 284-ի, վիրավորվել է 2383-ը։
Սիրիայում երկրաշարժի զոհ է դարձել 237 մարդ, վիրավորվել է 639-ը։