Արտաշատում մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է հիվանդանոցում

ՃՏՊ. արխիվային լուսանկար
Բախումից հետո «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան կախվել է դեպի առվակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 և Բակունցի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով մեկ մարդ է մահացել, երկուսը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը վթարի մասին ահազանգը ստացել է, ժամը 18:24-ին։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes E» (վարորդ՝ Ն․Կ․, ծնված 1952 թ․) և «Honda CR-V» (վարորդ՝ Ս․ Պ․, ծնված 1988 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս կախվել է դեպի առվակը»,– ասված է հաղորդագրությունում:
Ավտոմեքենաների թիվը Հայաստանում 2 անգամ աճել է, ՃՏՊ–ների թիվը` նվազել
«Mercedes E»–ի վարորդը և ուղևորներ Ա․ Մ․-ն ու Ա․ Կ․-ն տեղափոխվել են Արտաշատի ԲԿ, որտեղ Ն․ Կ․-ն, գիտակցության չգալով, մահացել է։ Ուղևորներ Ա. Մ․-ն ու Ա. Կ․-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Կոշ գյուղի մոտ վթար է եղել թուրքական համարներով ավտոբուսի մասնակցությամբ. կա զոհ