Ձյուն, մառախուղ, լեռնային շրջաններում էլ բուք է լինելու. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանն առաջիկա գիշերը կբարձրանա 5-8 աստիճանով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Հանրապետության տարածքում այսօր և վաղը, փետրվարի ցերեկն առանձին շրջաններում, 7-ին, 8-ի և 9-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` փետրվարի 6-7-ը հանրապետության հովտային գոտում ցերեկը տեղումներ են սպասվում ձնախառն անձրևի տեսքով։
Քամին՝ արևմտյան՝3-5 մ/վ, փետրվարի 6-7-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն առաջիկա գիշերը կբարձրանա 5-8 աստիճանով:
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում այսօր, փետրվարի 8-ին, 9-ի գիշերը սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 6-7-ը սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։
Փետրվարի 9-ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Փետրվարին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանի տարածքում նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով