Ավստրալիայում վառվում է Մելբուրնի տաճարը

Միջադեպի վարկածներից մեկը հրավառության համար նախատեսված միջոցների սխալ կիրառումն է։
Sputnik
Ավստրալիայում բուդդայական տաճարում հրդեհ է բռնկվել։ Ավելի քան 150 հրշեջներ փորձում են մարել Մելբուրնի տաճարի տարածվող կրակը։ Այս մասին հայտնում է 9News տեղական հեռուստաալիքը։
«Հրշեջ բրիգադները Մելբուրնի բուդդայական տաճարում պայքարում են կրակի դեմ։ Հարակից շենքերում ապրող բնակիչները տարհանվել են։ Հրշեջները հայտարարել են, որ վերահսկում են իրավիճակը», - հայտնում է հեռուստաալիքը։
Ականատեսները պատմում են, որ հրդեհի բռնկման նախնական վարկածը հրավառության համար նախատեսված միջոցների սխալ կիրառումն է։ Հրդեհի տարածման սպառնալիքը դեռ պահպանվում է։ Տաճարն արդեն զգալի վնասվածքներ է կրել։