Ուկրաինական գերությունից վերադարձվել է 63 զինծառայող. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ-ում նշել են, որ բանակցությունները բարդ են եղել։
Sputnik
Ռուսաստանն Ուկրաինայի հետ ռազմագերիների փոխանակում է անցկացրել, որի ընթացքում տուն է վերադարձել ՌԴ ԶՈւ 63 զինծառայող։ Այս մասին այսօր հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Նշվում է, որ Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից փոխանակումը հաջողվել է կազմակերպել բարդ բանակցային գործընթացի արդյունքում։ Ներկայում բոլոր զինծառայողները գտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում։
Զինծառայողներին ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում կապ հաստատել հարազատների հետ:
ԱՄՆ-ն առաջին անգամ առգրավված ռուսական ակտիվներ է փոխանցել Ուկրաինային
ՊՆ-ում նաև հստակեցրել են, որ ազատ արձակված ռազմագերիների խմբի ցուցակում են հայտնվել նաև «զգայուն կատեգորիայի» որոշ անձինք: Թե ովքեր են այդ մարդիկ, դեռ չի ասվում։ Նրանց մասին տեղեկատվություն չի տրվում, միայն նշվում է, որ այդ անձանց փոխանակումը «հնարավոր է դարձել ԱՄԷ-ի ղեկավարության միջնորդական ջանքերի շնորհիվ»:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 344-րդ օրը։