Պապիկյանը N ուսումնական զորամասի սպայակազմի հետ քննարկել է ԶՈւ արդիականացման հեռանկարները

Նախարարը սպաների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային հարցերի շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ ԶՈւ արդիականացման հեռանկարները պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը քննարկել է ՊՆ N ուսումնական զորամասի սպայակազմի հետ։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ Պապիկյանը շարունակել է առանձնազրույցները ՊՆ N ուսումնական զորամասի սպայակազմի հետ:
Սուրեն Պապիկյանը ՊՆ N ուսումնական զորամասի սպայակազմի հետ
«Քննարկվել են զորքերի մարտունակության բարձրացման, մարտական պատրաստության աստիճանի ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր: Նախարարը սպաների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային հարցերի շուրջ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Սուրեն Պապիկյանը ՊՆ N ուսումնական զորամասի սպայի հետ
Հիշեցնենք, որ այս շաբաթ մեկնարկել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անակնկալ այցերը ՊՆ բոլոր զորամիավորումներ ու զորամասեր։
Այցերի նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին, զինծառայողների կարգպահության և բարոյահոգեբանական վիճակին, սոցիալ-կենցաղային պայմաններին, առաջնագծի կահավորմանն ու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։