Հունվարի հարկային եկամուտներն ավելացել են. ՊԵԿ–ը տվյալներ է հրապարակել

ՊԵԿ–ը հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձրել է 40.2 մլրդ դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. 2023 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այս հունվարի ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 22.1 մլրդ դրամով կամ 15.3%-ով:
Բացի այդ, 2023թ. հունվարի ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 40.2 մլրդ դրամ։ Սա էլ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 18.2 մլրդ դրամով կամ 82.6%-ով:
Հիշեցնենք, որ երեկ ՊԵԿ–ը հայտնել էր` նախորդ տարի գործընթացում ներգրավված 29 199 շահառուի վերադարձվել է 36․5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար։ 2021 թ․-ին շահառուների թիվը եղել է 20 920, իսկ վերադարձված գումարը՝ ավելի քան 22․7 մլրդ դրամ։