Հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնում` Սարյան փողոցի տներից մեկում. տեսանյութ

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների 3 ջոկատ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Քիչ առաջ հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնում` Սարյան փողոցի տներից մեկում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Հրդեհ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում
Նշվում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 18։39-ին։
Դեպքի վայր են մեկնել 3 մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Տեսանյութը` Yerevan.today-ի։