Գյումրիում 4 տղամարդ «Նիվայով» մոտեցել են ՌԴ երկու քաղաքացու և գումար հափշտակել

3 տղամարդ խուզարկել են Ռուսաստանի 2 քաղաքացիներին և նրանցից 910 եվրո վերցրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Երեկ Գյումրիում ՌԴ 2 քաղաքացիների են կողոպտել, հայտնում է ոստիկանությունը։
Մասնավորապես, փետրվարի 3-ին, ժամը 06։45-ին, ոստիկանություն հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ ժամը 03։00-ի սահմաններում ընկերուհու հետ եղել են Գյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում, երբ իրենց է մոտեցել «Նիվա» մակնիշի մի մեքենա։ Մեքենայից իջած 3 անձինք սկսել են խուզարկել իրենց. իր մոտից վերցրել են դրամապանակը և հեռախոսը, իսկ ընկերուհու մոտից՝ նրա և իր ՌԴ քաղաքացու անձնագրերը և հեռախոսը, վիճաբանել են իրենց հետ, ինչից հետո 3 անձանցից մեկը ՌԴ քաղաքացիներից մեկի դրամապանակից վերցնելով 910 եվրո՝ հեռացել են:
Դեպքից հետո կողոպտված քաղաքացին, նկատելով պարեկային ծառայության մեքենան, մոտեցել և պարեկներին հայտնել է կատարվածի մասին: Գյումրի քաղաքի Թեհլերյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 4 տղամարդու՝ «Նիվայով» հանդերձ:
Բաժնում կատարված անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է 710 եվրո և 17 000 դրամ, մյուսի մոտ՝ 200 եվրո:
Բացահայտվել են առևանգման, կողոպուտի, յուրացման դեպքեր. 1 օրվա օպերատիվ իրավիճակը ՀՀ-ում