ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Այսօր երեկոյան,փետրվարի 5-6-ը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանն այս գիշեր 5-8 աստիճանով կբարձրանա:
Օդերևութաբաները կանխատեսել են, որ ուշ երեկոյան ձյուն և մառախուղ կլինի նաև Երևանում: Այսօր ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 1-3 աստիճան տաքություն, գիշերը` 2-4 աստիճան ցուրտ։