Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը դեռ կրիտիկական փուլից դուրս չի եկել. «Ռոսատոմի» ղեկավար

«Ռոսատոմի» ղեկավարը մեկնաբանել է Զապորոժիեի ատոմակայանում տիրող իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Զապորոժիեի ատոմակայանում իրադրությունը դեռ կրիտիկական փուլից դուրս չի եկել, չնայած վերջին շաբաթների ընթացքում ատոմակայանի ուղղությամբ հարվածներ չեն արձանագրվել: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
«Ցավոք, առայժմ կրիտիկական փուլը չի անցել, զորքերի բաժանման գիծը ատոմակայանին շփման աստիճան մոտ է գտնվում։ Այդ մասին խոսում են ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները, նրանք լսում են պայթյուններ, լսում են ռմբակոծության արձագանքները»,- ասել է Լիխաչովը։
Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, «անօդաչու սարքերի՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածք մտնելու փորձեր եղել են»: Այդ փորձերը կանխվել են անվտանգության ծառայության կողմից, հավելել է Լիխաչովը։
«Աշխատանքային կոլեկտիվը, չնայած այդ ճնշմանը, կարողանում է ապահովել անվտանգությունը։ Ընդհանուր առմամբ` կայանը հիմա էլեկտրաէներգիա չի արտադրում մի շարք պատճառներով, երկու բլոկ այսպես կոչված տաք կանգառի վիճակում են»,-ասել է «Ռոսատոմի» ղեկավարը։
Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ առանց միջուկային ռեակցիայի, էլեկտրականության հաշվին, ռեակտորները ջերմային էներգիա են արտադրում՝ կայուն ջերմություն մատակարարելով Էներգոդար քաղաքին։
«Մենք Էներգոդարի ջերմամատակարարման հետ կապված իրավիճակն ընդունելի ենք համարում, թեև, իհարկե, եթե կարելի է այդպես արտահայտվել, դա ժամանակավոր սխեմա է»,-ասել է Լիխաչովը:
Հայաստանում ՏՏ շրջանառությունը 2022 թվականին ավելացել է ավելի քան 50%-ով․Փաշինյան
Նա վստահություն 1 հայտնել, որ Էներգոդարին կհաջողվի հաղթահարել ծանր ժամանակները և վերադառնալ ատոմակայանի բնականոն շահագործմանը։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝Էներգոդար քաղաքի մոտ։ Սա Եվրոպայում բլոկների քանակով և տեղադրված հզորությամբ ամենամեծ ԱԷԿ-ն է. կայանում կա վեց էներգաբլոկ՝ 1-ական գիգավատ հզորությամբ: 2022 թվականի մարտից այն գտնվում ռուս զինվորականների պաշտպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ այդ քայլն արդարացված է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքից խուսափելու համար: